HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ Արցախի ՊԲ-ում

Փետրվարի 6-ից 7-ը Արցախի պաշտպանության բանակում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման և փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:

Համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման և մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:

Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաև մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետևել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաև ուղղորդելով և որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:

Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսևորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել է բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների և զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերվելու ունակությունները:

Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և ըստ այդմ արդյունավետորեն հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter