HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Թանկյանը ներկայացնում է 7NotesExperiment.com կայքը

Այս նոր հարթակը ներառում է Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի  մասնակից 500 ստեղծագործություն՝ այդ թվում լավագույն 100-ը։ Հաղթողի անունը պարզ կդառնա շուտով։

Այսօր Սերժ Թանկյանը ներկայացրեց 7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրներից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորն սկսվում են միևնույն 7 նոտաներով։

2017թ.-ի հոկտեմբերին System of a Down-ի երաժիշտը, Creative Armenia-ի հետ համատեղ, մարտահրավեր նետեց երաժիշտներին ողջ աշխարհով մեկ՝ ստեղծելու մեղեդիներ, որոնք կսկսվեն Սերժի առաջարկած 7 նոտաներով։ Մարտահրավերը մեծ արձագանք գտավ։

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանկյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն են տեղ գտել 7NotesExperiment.com-ում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ այս ամիս։

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։

Սերժ Թանկյանն ու Creative Armenia-ն շնորհավորում են ընտրված բոլոր մասնակիցներին։ Այցելե՛ք http://www.7notesexperiment.com կայք՝ ունկնդրելու նրանց ստեղծագործությունները, և հետևե՛ք իրադարձություններին հաղթողի անունն իմանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter