HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրաձայնվել է Արամ Հակոբյանին քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտման ենթարկելու հարցը

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:

Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ, այդ թվում՝ գործիքային հետազոտությունների կարիք, որոշելու համար նրա հետագա բուժման ընթացքը և միջամտությունների անհրաժեշտության հարցը:

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունները և դրանով պայմանավորված՝ Արամ Հակոբյանի բուժումը քաղաքացիական բուժհաստատությունում կազմակերպելու հարցի կապակցությամբ արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արամ Հակոբյանի փաստաբանների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter