HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարության պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ՝ «Թվային Հայաստան»-ին

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով տրամադրել 50 միլիոն դրամ: Հավելենք, որ կառավարությունը հոկտեմբերի 19-ին ևս 39 միլիոն դրամ էր փոխանցել այս հիմնադրամին, կրկին կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով:

Գումարը կտրամադրվի կառավարության ֆոնդից: Այս որոշման նախագիծը գործադիրի նիստին ներկայացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է Հայաստանի թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները:

Հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:

Այն պետք է կազմի պետական կառավարման համակարգի թվային փոխակերպման, ենթակառուցվածքների զարգացման, կիբեռանվտանգության, թվային հմտությունների զարգացման, մասնավոր հատվածի թվային փոխակերպման գործառույթները:

Որոշման նախագծի փոխանցմամբ՝ հիմնադրամի գործունեությունն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև պետք է մշակի և ներդնի էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալը, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter