HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության պարզաբանումը՝ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ

Գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս է պատճառվել ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում:

Բնապահպանության նախարարությունը դատախազության հաղորդագրության վերաբերյալ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական 4 գործերը հարուցվել են դեռևս 2017թ. հուլիսի 28-ին:

Իրենց մեղսագրված արարքներն այդ քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող պաշտոնատար անձինք առերևույթ կատարել են իրենց նախկին պաշտոնավարման ընթացքում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27–ի  N 445-Ն որոշմամբ:  Հետևաբար, նորաստեղծ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս աշխատակիցները  առնչություն չունեն նշված քրեական գործերի և հանցագործությունների հետ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter