HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Սարգսյանը չի կարող դառնալ Հայաստանի նախագահ

Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել:

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներից մեկը (տե՛ս 124-րդ հոդված) նրա՝ վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքն է: Արդյո՞ք Արմեն Սարգսյանը համապատասխանում է այս պահանջին:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանը «Հետք»-ին ասաց, որ Սարգսյանը երկքաղաքացի է եղել 2002-2011թթ.: Դրանից հետո նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի: Մինչդեռ բրիտանական ընկերությունների ռեգիստրում հրապարակված փաստաթղթերը կասկածի տակ են առնում այս տեղեկությունը:

Սարգսյանը Eurasia House International-ի տնօրեն է նշանակվել 2002թ-ին: Այդ ժամանակ նա գրանցվել է որպես Հայաստանի քաղաքացի, սակայն 2005-ից վեր, ընկերության բոլոր տարեկան փաստաթղթերում Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի: Վերջին տարեկան փաստաթուղթը հրապարակվել է 2014թ-ին: Հաջորդ տարում ընկերությունը լուծարվել է և այլ հաշվետվություններ հրապարակված չեն: Այսինքն, ինչպես վկայում են բրիտանական ռեգիստրի փաստաթղթերը, դեռ 4 տարի առաջ Արմեն Սարգսյանը ընկերության հաշվետվություններում ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի:

Լուսանկարը՝ Serkan Edeleklioglu-ի / Wikipedia.org

Մեկնաբանություններ (5)

Էդիկ
Հոդվածում նշված բրիտանական ընկերության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հոդվածագիրը չի տիրապետում անգլերենին: Մասնավորապես` փաստաթղթերում նշված է nationality այսինքն` ազգություն, այլ ոչ թե citizenship` քաղաքացիություն: Հետևաբար` ակնհայտ է դառնում, որ փաստաթղթերում Արմեն Սարգսյանի ազգությունը սխալմամբ գրված է բրիտանացի:
Հետք
Հարգելի Էդիկ Ձեր Հայաստանի անձնագիրը նայեք, այնտեղ էլ է գրված nationality։ Դա ընդունված կարգն է անձնագրերում։
GB
No, he needs to lose weight first!
Արթուր
Իսկ Հայաստանում ի՞նչ է արվում ըստ օրենքի: Հայաստանում օրենքը օտարների համար է, իսկ էլիտայի համար օրենքը պարտադրանք չէ:
Վաչէ
ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս, Ձեզ համար միևնույնը չէ թէ ով է ՀՀ նախագահը, դրանից ոչինչ չի փոխվի։ Այս ամենը հատուկ մտածված տակտիկա է որպեսզի մարդիկ շեղվեն հիմնական խնդիրներից և զբաղվեն ․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter