HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուգարանի թուղթ՝ պետական համալսարանին․ ուսանողները բարեգործություն են կազմակերպել (տեսանյութ)

Այս պահին Երևանի պետական համալսարանի ուսանողները զուգարանի թուղթ են հավաքում՝ կրթօջախի զուգարանների համար։ «Հրաման կա» լրագրողներին համալսարանի շենք չթողնել։

Նրանք իրենց սովորելու տարիներին երբևէ չեն տեսել, որ համալսարանը զուգարանի թղթով կամ լվացող միջոցներով ապահովի ֆակուլտետների կամ գրադարանի մասնաշենքի զուգարանները։ Ակցիան կազմակերպող «Ռեստարտ» նախաձեռնության անդամները նշում են, որ զուգարանի թղթի բարեգործական հավաքն իրականում բողոք է՝ համալսարանի կողմից զուգարանի թղթեր չհատկացնելու դեմ։

«Համալսարանի զուգարանից օգտվելուց առաջ բոլորս էլ գիտենք, որ պիտի մեզ մոտ ունենանք թե´ թուղթ, թե´ համապատասխան մաքրող միջոցներ»,- ասում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող  Լևոն Չուկակլյանը, ով տարեկան 550 հազար դրամ ուսման վարձ է վճարում համալսարանին։

Մեր այցելության պահին մոտ մեկ տասնյակ զուգարանի թուղթ արդեն հավաքվել էր, որը, ցավոք, դժվար թե բավարարի ողջ համալսարանի ադմինիստրատիվ, դասախոսական և ուսանողական կազմի պահանջները:

«Հետքը» փորձեց ուսանողների ուղեկցությամբ մտնել համալսարանի շենքից ներս և պարզել, թե արդյոք նկարահանման պահին զուգարանի թուղթ առկա է կրթօջախի զուգարաններում։ Պահակակետի աշխատակիցը, սակայն, ներս չթողեց ոչ մեզ և ոչ էլ ուսանողներին՝ նշելով, թե «հրաման» ունի՝ լրագրողներին համալսարանի տարածք չթողնել։

Համալսարանի մեկ այլ մուտքով հաջողեցրինք մուտք գործել շենք, այցելել մոտ 4 զուգարան, որտեղ եղած թղթերը, որ հայտնաբերեցինք, ուսումնական տետրերն էին։

2018թ․-ի ԵՊՀ բյուջեի նախահաշվում 32 մլն դրամ է հատկացվել՝ գրասենյակային ծախսի համար։

 


 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter