HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ելք»-ի դիրքորոշումներում փոփոխություն չկա․ դեմ են Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը բազմաթիվ հարցեր է քննարկել, ինչպես՝ նոր Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորությունների կրճատումը, այնպես էլ ներքաղաքական զարգացումները։ Այս մասին Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հարցրել ենք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, թե չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,- ներկայացրեց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք հարցրել են Սարգսյանի կարծիքն այն մասին, թե ինչպես է վերջինս վերաբերվում այն հարցին, որ մի շարք լիազորություններ, որոնք նախագահին տրվում են Սահմանադրությամբ, ինչպես` դատապարտյալներին ներում շնորհելը, այլևս կվերապահվի վարչապետին։

«Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, նաև Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև իր քաղաքացիության հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը, սակայն, մանրամասներ չհաղորդեց, թե այս հարցերին ինչ պատասխաններ են հնչել Արմեն Սարգսյանի կողմից։ «Իր պատասխանները մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի դիրքորոշմանը, ապա Փաշինյանի խոսքով, այդ հարցում որևէ փոփոխություն չկա․ դեմ են քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter