Շաբաթ, 26 մայիսի

«Սարի թաղի» գործով ամբաստանյալները դժգոհում են. նիստերը հետաձգվում են



«Սարի թաղում» զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց։

Մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը չէր ներկայացել նիստին, իսկ պատճառն այնհայտ էր։ Սա առաջացրեց ամբաստանյալների դժգոհությունը, Էդուրարդ Զեյթունյանը իր դգոհություններն արտահայտեց. «Սրա վերջը ոնց է լինելու»։ Պատճառն այն է, որ դատական նիստերն ամիսներով հետաձգում են։ Ամբաստանյալն առանց դատավորի թույլտվության շարունակում էր խոսել, ուստի դատավոր Դանիբեկյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց եւ մեկ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտարարեց, որ ամբաստանյալին հետ բերեն նիստերի դահլիճ, քանի որ նա ուղղակի իր դժգոհությունն է հայտնում: «Նրանց վարքը հասկանալի է, մենք գնում ենք տուն, քնում ենք, իսկ նրանք կալանքի տակ են մնում»,- հայտարարեց փաստաբան Լիպարիտ Սիմոնայնը։

Ամբաստանյալ Հարություն Քյոսեյանը եւս իր դժգությունը հայտնեց` նշելով, որ ամիսներով միայն վկաների են քննում, իսկ երբ դատավորը նրա նկատմամբ եւս սանկցիա կիրառեց, ամբաստանյալը դիմելով նախագահող դատավորին՝ ասաց. «Ինչ անում եք, ձեր գլխին է գալու»։

Իրենց բողոքի ձայնը մյուս ամբաստանյաները եւս բարձրացրին, ինչի արդյունքում դատավորը բոլորի նկատմամբ մեկ ժամով դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց եւ հայտարարեց հաջորդ նիստի օրը։

Հաջորդ նիստը նշանակեց նորից մեկ ամիս հետո, այն տեղի կունենա մարտի 14-ին։

Հիշեցնենք, որ եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրեսնգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Գործը դատավոր Դանիբեկյանի վարույթում է գտնվում 2016-ի օգոստոս ամսից։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ