Չորեքշաբթի, 21 փետրվարի

Ծառուկյանը բնապահպանության նախարարությանը «Նիվա»-ներ է նվիրել



Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝  «ներդնելով  տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ»։

Որպես համագործակցության առաջին քայլ՝ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնադրամը բնապահպանության նախարարությանը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է նվիրել։ Նախարարության լուսանկարում երևում է, որ դրանք հատկացվելու են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ստացվում է՝ տեսչական մարմինը Գագիկ Ծառուկյանի կողմից շահագործվող Մղարթի ոսկու հանքում ստուգումներ կատարելու համար հանք է հասնելու Ծառուկյանի նվիրաբերած մեքենաներով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Լոռեցի08:53 - 13 փետրվարի, 2018
Չգիտեմ էլ ինչ ասեմ, ժողովըրդիի փողերով ժողովըրդին լավություն են անում, իսկ մենք ուրախ ծափահարում ենք՝ այօօօօ ապրի Գագիկ բարերարը, այօօօօ մեծ Գագիկը, ու այսպես շարունակ... խելքի եկեէ ով հայ ժողովուրդ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ