HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել Medialab.am-ի խմբագրին սպառնալու առթիվ հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել «Medialab.am» լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և կայքի գլխավոր խմբագրին անհատական նամակագրությամբ սպանության սպառնալիքներ է տվել՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

Նախապատրաստված նյութերով՝ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը փետրվարի 9-ին վարույթ է ընդունել ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։

«Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, ամբողջական և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter