HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017թ․ մահվան դեպքերի հիմնական պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են եղել

2017 թվականին հանրապետությունում մահացել է 27 367 մարդ։ 2015-2016 թվականների համեմատությամբ սա մահացության ամենացածր ցուցանիշն է։ 

Մահացության դեպքերի թվի նվազումը կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ հանրապետությունում վերջին երկու տարիներին շարունակաբար նվազել է բնակչության թիվը։ Եթե դիտարկենք նույն 2015-2017 թվականների ժողովրդագրական իրավիճակը, ապա 2017-ին՝ 2015-ի համեմատությամբ, բնակչությունը նվազել է 25,700-ով։

Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրությամբ՝ 2017թ․ հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի ավելի քան 55 տոկոսը եղել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։

Այս հիվանդության հիմքով մահացության դեպքերը կազմել են 27 367-ից 15 234-ը։ 2016 թվականի հետ համեմատած այն աճել է 12 տոկոսով։

Սա հիվանդության հիմքով միակ մահացության տեսակն է, որը 2016-ի համեմատությամբ տոկոսային աճ է ունեցել։ Մնացած հիվանդությունների հիմքով մահացությունները նվազել են։ Մահացության 20 տոկսոը եղել է նորագոյացությունների պատճառով՝ արձանագրելով 5606 մահացության դեպք։ Իսկ շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը 2016-ի համեմատությամբ 22 տոկոսով կրճատվել է։

2016-ի 2 148 մահացության դեպքերի փոխարեն, նախորդ տարի այդ հիվանդությունից մահացել է 1 673 մարդ։

Մահացության գերակշռող դեպքերը գրանցվել են Երևանում, որտեղ կենտրոնացված է բնակչության գերակշռող մասը։ Մայրաքաղաքում արձանագրվել է 27 367 մահացության դեպքերից 8 910-ը։ Ապա մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոռու մարզում, որը չնայած բնակչության թվաքանակով հանրապետության յոթերորդ մարզն է։

Ազգային վիճակարական ծառայությունը տվյալների համաձայն՝  1000 բնակչի հաշվով Լոռին մահացության դեպքերի ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզն է, հետո Վայոց ձորն ու Տավուշն են, երրորդ տեղում Շիրակի մարզն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter