HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական կործանիչը

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «իրանական օբյեկտներին», ինչից հետո Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել մարտական ինքնաթիռների ուղղությամբ: Արդյունքում, կործանիչներից մեկը վայր է ընկել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում:

Իսրայելական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Յոնաթան Կոնրիկուսի խոսքերով՝ Իսրայելի տարածքում հայտնաբերվել էր իրանական անօդաչու թռչող սարք՝ արձակված Սիրիայի տարածքից: Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրայի «իրանական օբյեկտները»:

Կործանված F-16 մարտական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ կատապուլտի օգնությամբ դուրս են թռել, նրանցից մեկը ծանր վիրավոր է: BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով իսրայելցի զինվորականներին, հայտնում է, որ օդաչուները տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:

Իսրայելի պաշտպանության բանակը թվիթերյան պաշտոնական էջի միջոցով հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «իրենք վճռականորեն են գործելու Իսրայելի ինքնիշխանության նմանատիպ լուրջ խախտումների դեմ՝ Սիրիայի և Իրանի կողմից»:

Սիրիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: Ավելի վաղ, նմանատիպ լարված իրավիճակներում նրանք մեղադրել են Իսրայելին՝ դրսևորած ագրեսիայի և ՀՕՊ զորքերի կիրառման համար: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ սիրիական բանակին հաջողվում է իսրայելական մարտական ինքնաթիռ խոցել:

Միևնույն ժամանակ սիրիական պետական «Սանա» գործակալությունը անանուն աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ սիրիական ՀՕՊ-ը միայն մեկ ինքնաթիռ չի խոցել, այլ ավելին: ՀՕՊ ուժերը հետ են մղել Սիրիայի կենտրոնում գտնվող ռազմաբազաների վրա գրոհող իսրայելական մարտական ինքաթիռները: 

Լուսանկարը՝ Ronen Zvulun / Reuters

Մեկնաբանություններ (1)

Միհրան
Իսրայելյան,ոչ թէ իսրայելական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter