HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել իրենց համատեղ բիզնեսը

Ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group միջազգային զարգացման ընկերությունների խմբի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել իրենց համատեղ բիզնեսը: Այս մասին հաղորդում է «Ведомости»-ն՝ հղում անելով գործարարների երկու ծանոթներին:

«Ведомости»-ի զրուցակիցները հայտնել են, որ այս որոշումը ընդունվել է դեռևս մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարաձայնություններ են ունեցել բիզնեսի հետագա գործունեության և կառավարման շուրջ ունեցած մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են առանձին-առանձին զբաղվել իրենց նախագծերով: Նման կարծիք Forbes-ի հետ զրույցում հայտնել է նաև Knight Frank ֆինանսական շուկաների և ներդրումների դեպարտամենտի տնօրեն Ալան Բալոևը:

Վարդանյանն ու Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարությամբ գործող հիմնադրամի ներդրողներն են: Ընկերության հաշիվները գնահատվում են 1 միլիարդ դոլար: Դրա մեջ ներառվում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» գործարար թաղամասը, «Воздвиженка» բիզնես-կենտրոնում ունեցած բաժնեմասը, «Времена года», «Dream House» առևտրի կենտրոնները և այլն:

Avica-ի ակտիվների բաժանումը ռուսաստանաբնակ հայ գործարարների միջև դեռևս չի ավարտվել, սակայն նրանք արդեն պայմանավորվել են, որ Գագիկ Ադիբեկյանին կանցնեն առևտրի բոլոր կենտրոնները, իսկ Ռուբեն Վարդանյանին բաժին կհասնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես-կենտրոնի բաժնեմասերը:

Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել «Ведомости»-ի հրապարակումը:

Լուսանկարում՝ RD Group-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter