HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հասարակությունն առաջարկում է հանդիպել թեկնածուներին

Ինչպես հայտնի է, 2018 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության 4-րդ նախագահին, որն իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից:

2017 թվականի դեկտեմբերի 14-ին «Ելք» կուսակցությունների դաշինքը հայտարարել է ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու մտադրության մասին: 2018 թվականի հունվարի 19-ին Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվելու հրապարակային առաջարկ է արել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

Առայժմ ո՛չ Արտակ Զեյնալյանը, ո՛չ Արմեն Սարգսյանը ՀՀ պատգամավորների մեկ քառորդի կողմից առաջադրված թեկնածուներ չեն (Արմեն Սարգսյանը նաև վերջնական որոշման մասին չի հայտարարել), ինչպես սահմանում է ՀՀ Սահմանադրությունը:

Թեև ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումն ու նախագահի ընտրությունը բացառապես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունն է, սակայն երկու հավակնորդներն էլ ցանկություն են հայտնել հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Գնահատելով Արմեն Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի մոտեցումը՝ քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու պատրաստակամությունը, կարևորելով նախագահի ընտրություններում հանրության լայն շրջանակների ներգրավումն ու գաղափարների մրցակցությունը, ինչպես նաև ցանկանալով հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուներին ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս հայտարարում ենք Արտակ Զեյնալյանի և Արմեն Սարգսյանի հետ միաժամանակյա հանդիպման առաջարկության մասին:

ՀՀ նախագահի թեկնածուների երկու հավակնորդների հետ միաժամանակյա հանդիպման ժամանակ  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան լսել նրանց դիրքորոշումները իրենց հնչեցրած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց ակնկալիքները հանրապետության ապագա նախագահից։

Բաց Հասարակության Հիմանդրամներ – Հայաստան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խխորհրդատվական ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հանրային քաղաքականության ինստիտուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter