HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուտ մատնության դեպք. քննիչը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Այսպես, Քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ Քննչական կոմիտեի քննիչ Աշոտ Բադալյանը իրեն որպես մեղադրյալ հարցաքնելիս հարցաքննության արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, ինքը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել հնարավորության դեպքում իրեն ենթարկել ավելի մեղմ քրեական պատասխանատվության, մինչդեռ ինքը նման տեղեկություն չի հայտնել:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ք. Քալաշյանը քննիչ Ա. Բադալյանի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվել է նախկին պաշտպանի մասնակցությամբ, իսկ հետագայում` պաշտպանի փոփոխությունից հետո, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նոր մարտավարություն է ընտրել` փորձելով հրաժարվել նախկին ինքնախոստովանական ցուցմունքներից: Այդ պատճառով նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ է հաղորդել Քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ քննիչի նկատմամբ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ք. Քալաշյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

 Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter