HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահակաշվիլուն արտաքսել են Լեհաստան

Օդեսայի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն այսօր ձերբակալել են և արտաքսել Լեհաստան: Այս լուրը հաստատել է Ուկրաինայի Սահմանային պետական ծառայության մամլո խոսնակը:

Սահակաշվիլն այսօր ձերբակալվել է Կիևի ռեստորաններից մեկում, որի վերաբերյալ տեսագրությունը շրջանառվեց օնլայն տիրույթում:

Սահակաշվիլու արտաքսումը հետևել է Ուկրաինայի դատարանների կողմից Օդեսայի նախկին ղեկավարի դեմ կայացրած դատական վճիռներին, որոնք զրկել են Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից անցյալ տարի այն բանից հետո, երբ լարվեցին նրա հարաբերությունները Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

Մամլո խոսնակ Օլեգ Սլոբոդան իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Սահակաշվիլին ձերբակալվել է Սահմանապահ, Միգրացիոն ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների կողմից` համաձայն համապատասխան մարմնի կայացրած որոշման, որի համաձայն Սահակաշվիլին պետք է վերադառնա այն երկիր, որտեղ գտնվել է մինչ Ուկրաինա ժամանելը:

Խոսնակը հիշեցրել է, որ անցած տարվա սեպտեմբերին Լվովի դատարանը Սահակաշվիլուն մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար: 2018 թվականի հունվարին Կիևի վարչական դատարանը մերժել է Սահակաշվլիու հայցն ընդդեմ Միգրացիոն պետական ծառայության` իրեն փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ: Փետրվարի 5-ին Վերաքննիչ վարչական դատարանը ևս չի բավարարել նրա բողոքը: Հետևաբար համապատասխան որոշում է կայացվել նրան հետ ուղարկել այն երկիր, որտեղից ժամանել է Սահակաշվիլին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter