HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիզաների խարդախության մեղադրանք է առաջադրվել երեք հայերի. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

Նյու Յորքի Արեւելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ:

Վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին և Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ Ստելա Բոյաջյանը նաև մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:

Գործը բացահայտվել է ամերիկյան դաշնային ու նահանգային մի շարք համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են Հայաստանի քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարում՝ Ամերիկայի արդարադատության նախարարությունը / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter