Երեքշաբթի, 14 օգոստոսի

«Երկիր ծիրանին» կոյուղու ջուր էր բերել Տարոն Մարգարյանին



Այս պահին տեղի է ունենում Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստը, որն անցնում է սկանդալներով ու շատ լարված։

Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ապակե տարաների մեջ մուգ գույնի հեղուկ էին բերել քաղաքապետարան, իրենց խոսքով՝ Նուբարաշենի բնակիչներից քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվեր։ Նրանց խոսքով՝ դա կոյուղու ջուր է, որի հոտը տարածված է Նուբարաշենում, քանի որ այնտեղ ջրամատակարարման ցանցի խնդիր կա։

«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները տարաները Տարոն Մարգարյանին փոխանցելու նպատակով մոտեցան քաղաքապետին, սակայն նրանց ճանապարհը հենց քաղաքապետի կոչով փակեցին քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու ՀՀԿ-ական անդամները։ «Դեմը, դեմը, դեմը, շուշուտ, դեմը»,- ասում էր քաղաքապետը՝ հուշելով, որ թիմակիցները փակեն Մարինե Խաչատրյանի ճանապարհը։

Երեւի չհասկանալով, թե ինչ է կատարվում, ՀՀԿ-ականներից ոմանք տագնապած էին՝ կասկածելով, թե «երկիրծիրանիականները» ծծմբական թթու՝ կիսլոտա են բերել` քաղաքապետին վնասելու համար։ «Կիսլոտա է, չի կարելի»,- ահաբեկված արտահայտություններն էլ ավելի սրեցին իրավիճակը։ Տեղի ունեցավ ծեծկռտուք։ ՀՀԿ-ականները ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանին եւ Սոնա Աղեկյանին հարվածելով դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Լուսանկարում՝ ավագանու անդամ  Մարինե  Խաչատրյանին  դուրս  ե ն  բերում  նիստերի  դահլիճից  /  armtimes.com


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Լուսիկ15:01 - 13 փետրվարի, 2018
Ճիշտ կլիներ, որ բնակիչները կազմակերպած լինեին այդ ակցիան, բայց քաղաքապետարանի ինչպե՞ս մտնեն ներս: Քաղաքապետն էլ խույս է տալիս անգամ լրագրողներից՝ не царское это дело выслушивать простых смертных. Այլընտրանք չեն թողնում:
2. Robert Davidian 21:30 - 13 փետրվարի, 2018
Marina Khachatryan and Sona Aghekyan – the true heroes working for the people of Yerevan! That broken sewerage pipe will now be fixed and the thugs who physically attacked these wonderful women SHOULD be prosecuted and jailed! If they are not, today's small protests outside the municipal building will grow into an uprising!
3. Anna 22:57 - 15 փետրվարի, 2018
It is inadmissible what happens to the garbage dump in Nubarashen. A big city like Yerevan must have incinerators which burn rubbish daily, after burning resulting hot water, steam and even electricity. This way everything is clean and efficient. In order that sea and ocean water not to be polluted, on every ship there are incinerators which burn all the garbage.
4. Գեւորգ12:14 - 16 փետրվարի, 2018
Իսկ ինչ առտառոց բան կար այդ ակցիայի մտահղացման մեջ? Մարդիկ (այսինքն այդ հրեղեն աղջիկները!) որոշել են հիշեցնել պ-ն քաղաքապետին առ այն, որ ինքը նաեւ կոյուղիները սարքին պահելու պատասխանատուն է, որի մասին ինքն, ըստ ամենայնի, բոլորովին մոռացել էր! Եւ այդ բուրավետ ակցիան ազդեց - կարեւորը սա էր: Հիմա քաղաքապետը լրիվ իրավունք ունի խորին շնորհակալություն հայտնելու աղջիկներին իրեն օգնելու համար, եւ ճիշտ կլինի նաեւ ներողություն խնդրի՝ այդ միանգամայն արդարացի ակցիայի իրականացումը խոչընդոտելու համար: Եւ սա կլինի այս դեպքը հարթելու ամենաքաղաքարիթ ուղին:
5. Առանց մեկնաբանության03:27 - 20 փետրվարի, 2018
Ես կխնդամ՝ սի՛րտս կուլա։
6. Samuel Garegorian21:14 - 10 մայիսի, 2018
I am trying to file a complaint against Mr.Hayk Assatryan od Yerevan City Municipality but the complaints are forwarded to him instead. Can somebody give me the email of where I can file a complaint against the municipality, specially about Mr.Hayk Assatryan gross misconduct and unethical behavior. An email would be very helpful. Thanks in advance and regards/Samuel Garegorian/Glendale, CA. USA
7. Hetq03:54 - 11 մայիսի, 2018
Samuel....have you tried-E-mail: pressyerevan@yerevan.am
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ