HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քաղաքապետարան մուտք գործողները կխուզարկվեն, լրագրողները՝ նույնպես

Հաշվի առնելով ավագանու նիստում այսօր տեղի ունեցած միջադեպը՝ Երեւանի քաղաքապետարան, առավել եւս՝ նիստերի դահլիճ մուտք գործելու կարգը կխստացվի։

Առաջարկի հեղինակը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է։ Այսօր ավագանու նիստի երկրորդ հատվածում անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Տարոն Մարգարյանին կոյուղու ջուր փոխանցելու փորձին` Արեյանն ասաց, որ պետք է անվտանգության միջոցառումներ կիրառել՝ ավագանու անդամների եւ քաղաքապետարանի պաշտոնյաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար։

Նախ դատապարտելով «Երկիր ծիրանի» խմբակցության իր գործընկերներին եւ ոչ մի խոսք չասելով նրանց բռնության ու ծեծի ենթարկելու մասին՝ Կամո Արեյանն ասաց․ «Փորձ ունեմ աշխատելու ազգային ժողովում, ավագանու մի քանի գումարումներում։ Երբեւէ որեւէ մի դահլիճ ոչ ոք իրավունք չունի մտնելու նիստին չառնչվող որեւէ պարագայով։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել այսօր, թե ինչ պարունակություն ունեին այդ բանկաները։ Ոչ ոք երաշխավորված չէր մարդկանց գործողություններից, հետեւանքներից, եւ ավագանու որեւէ անդամ մտքով չէր անցկացնի, որ կհանդիպի այսպիսի արարքի։ Ո՞վ է պատասխան տալու այդ արարքի համար։ Ապականել դահլիճը, մուտք գործել ուզածդ պարագայով՝ կարծում եմ անթույլատրելի է։

Եվ ես առաջարկում եմ, հարգարժան իրավաբաններ, աշխատակազմ, մենք նույնպես մտածենք, որ մեր ավագանու նիստերը պետք է երաշխավորված լինեն նման վտանգավոր միջադեպերից։ Երաշխավորված պետք է լինի նաեւ անձի ֆիզիկական ավտանգությունը։ Սկսած շենքի մուտքից մինչեւ դահլիճ, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ կամայական մարդ տնից դուրս գալուց, այս շենք մուտք չգործի կամայական իրով ու գործիքով։ Սրան պետք է տալ գնահատական՝ կոշտ, իրատես եւ օբեկտիվ»։

Դահլիճում` լրագրողների անկյունում, խոսակցություն լսվեց, եւ Կամո Արեյանը լրագրողներից մեկին դիտողություն անելով՝ ասաց․ «Ձեզ էլ է վերաբերում այս կարգուկանոնը»։

Կամո Արեյանն իր ելույթի վերջում Տարոն Մարգարյանին մեծարանքի խոսքերով դիմելով՝ կոչ արեց պարտականությունները չզիջել ոչ մեկի։

Քաղաքապետը հավանություն տվեց Արեյանի առաջարկությանը` քաղաքապետարանի աշխատակազմին տալով մեկ օր ժամանակ, որպեսզի մշակվի շենք մուտք գործելու կամ նիստերի դահլիճ մտնելու կարգի խստացման առաջարկ։

Մեկնաբանություններ (4)

Հակուհի
Ձեզ խորհուրդ կտամ քաղաքապետարանի դիմաց պարիսպ կառուցել և այլևս դուրս չգալ: Այդպես դուք չեք տեսնի ժողովրդին, մենք էլ գող-ավազակներին:
Hakob Margaryan
Այո, նկարում ցուցադրված փոխնախագահ Կամո Արեյանի, որպես քաղաքապետարանի ավագանու մաֆյոզ խբի 20 տարվա գլխավոր թալանչիի զարհուրելի դեմքին ու հայցքին նաելիս , իրոք իրեն ներքին տհաճ էությունն է դուրս ցցվում ու ակամայից շրջապատում ու դիտողների մոտ միայն նողկանք ու սառսուռ է առաջացնում...
Hakob Margaryan
Բականաբար հարց է առաջնում, թե ինչպե՞ս է, որ իբր ժողովրդի ձայներով ընտրված, իրականում 1000 կիլոմետրեր հասարակությունից հեռու շպրտված, բարոյապես փչացած էսպիսի ԱՅԼԱՆԴԱԿՆԵՐՆ, որոնք ընտրակեղծիքներով նույնիսկ հայտնվել են քաղաքապետի, տեղակալների պաշտոններում, նույնիսկ Չեն կարողանում հասկանալ, ընմռնել ու կանխել առաջնային հանդիսացող, մարդկանց ԲՈՂՈՔԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ ու սկսում են ԱՆտրամաբանական իրենց էշական դատեղություններով, հատկապես իր Հակահայ տգետի գործունեությամ արդեն լուսարձակված Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը որը հինգերորդական կարգի միջոցառումներ է մշակել, թե էլ ավելի ինչպես կարելի է մեկուսանալ, հեռու մնալ երեվանցիների հավաքագրված հարկերով իրենց աշխատավաձ վճարողներից, իհարկե սրանք հո աշխատավարձի հյուսին չեն, այլ խարդախություններով, լեվի թալանով գռփում են քաղաքի բյուջեյի հիմնական մասը ..
քաղաքացի
(( ոչ ոք չէր կարող կանխատեսել այսօր, թե ինչ պարունակություն ունեին այդ բանկաները։)) - այսինքն հարկավոր էր նախօրոք հայտարարագրել բանկաների պարունակության մասին եւ այն հանձնել հասցեատիրոջը: Գուցե քաղաքապետքարանում իսկապես տեղյակ չեն եղել խնդրի մասին, իսկ այս ձեւով կիմանային, կհամոզվեին ու երեւի մի բան կձեռնարկեին: Հիմա խնդիրը հայտնի եղավ արդեն եւ պարոն Արեյանը պարտավոր է նախ այդ մասին խոսի ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter