HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ընկերության աշխատողների թվի կրճատման մասին լրացուցիչ հաղորդագրություն է ուղարկել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին։

Հիմք ընդունելով որոշ ԶԼՄ-ների լրացուցիչ հարցումները և խնդրի կարևորությունը, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից Ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի Ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո Ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն Ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս  պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, Ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։

Ընկերությունը լիահույս  է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձևավորած կոլեկտիվը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter