Կիրակի, 27 մայիսի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում



Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ