HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցականների նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ եկեղեցում կատարվել են նոր նշանակումներ:

«Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:

2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները ևս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը' Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը' Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը' Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը' Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը' Վիրահայոց թեմում»,- գրված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter