HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

15 միլիոն դրամ արժողությամբ Nissan X-Trail՝ ԲՆ-ին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ կառավարությունը Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, որպես նվիրատվություն, կընդունի ավելի քան 15 միլիոն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։ Ըստ նախագծի արձանագրության՝ տրասնպորտային միջոցն անհրաժեշտ է  «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար։

Ըստ որոշման տեքստի՝ ԲՆ-ին որպես նվիրատվություն է տրամադրվելու 2013 թվականի արտադրության Nissan X-Trail 2.5 I մակնիշի ավտոմեքենա, որի ձեռքբերման արժեքն է 15 միլիոն 777 հազար 559 դրամ։ Նկատենք, որ որոշումը չզեկուցվող էր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter