HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ «Արզնի» օդանավակայանը կիրականացնի նաև քաղաքացիական թռիչքներ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ Պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանը ստացավ համատեղ բազավորման կարգավիճակ՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավերի սպասարկման համար։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝  այս փոփոխությամբ հնարավորություն կլինի «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:

«Քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնում մեկնարկել է օդաչուների սիրողական պատրաստման ծրագիր, որը տեսական ու գործնական փուլերից կազմված փաթեթ է։ Գործնական փուլերի կազմակերպման նպատակով ենթադրվում է ուսումնական թռիչքներ իրականացնել սահմանված տիպի օդանավերով։ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել նշված թռիչքների իրականացման համար օգտագործել «Արզնի» օդանավակայանը»,- ասաց Ավետիսյանը։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ ընդունումը կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը:

լուսանկարը՝ www.mil.am-ի՝ արված «Արզնի» օդանավակայանի տարածքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter