ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականը 91-րդն է աշխարհում



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ մեկ հորիզոնականով նահանջել է ու հայտնվել 91-րդ տեղում: Ընդ որում՝ մեր հավաքականի վարկանիշային միավորները մնացել են նույնը՝ 383: 

Համաշխարհային ցուցակի առաջին 17 հորիզոնականներում փոփոխություններ չկան: Պատճառը պարզ է. հունվարին ազգային թիմերը շատ քիչ հանդիպումներ են անցկացնում, հետեւաբար, տեղաշարժերն էլ քիչ են: Առաջատարը մնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը նորից Ուկրաինան է (35), հաջորդում են Ռուսաստանը (61), Ուզբեկստանը (72), Էստոնիան (87): Մյուսները հետ են մնում Հայաստանից: 

Ազգերի լիգայում մեր հավաքականի առաջիկա մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան 74-րդն է (-1), Լիխտենշտայնն ու Ջիբրալթարն էլ պահպանել են համապատասխանաբար 182-րդ եւ 206-րդ հորիզոնականները: 

Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու Երեւանում էստոնացիների հետ: Վերը նշեցինք, որ բալթյան երկրի թիմը 87-րդն է այս պահին: Հունվարի համեմատ էստոնացիներն առաջադիմել են 1 տեղով: Իսկ մարտի 27-ին կրկին ընկերական խաղում մեր մրցակից Լիտվայի ազգային թիմը մնացել է 147-րդ տեղում:

Հայաստանի հարեւաններից լավագույն ցուցանիշն ունի Իրանը (33, +1), որին հաջորդում է Թուրքիան (38, +3), Վրաստանը 100-րդն է (+4), իսկ Ադրբեջանը՝ 119-րդը (-1):

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի մարտի 15-ին:   

Լուս.՝ ffa.am-ի 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ