HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը:

Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարն ընդգծել է, որ իր երկրում մեծագույն հարգանք են տածում հայ համայնքի և բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, ինքն էլ անձամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ, որպես զբոսաշրջիկ, հաճախ է այցելում և նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին: Նախարարը գոհունակությամբ է նշել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստեղծված արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ այն նոր ծրագրերով, ինչպես նաև փորձի փոխանակմամբ խորացնելու նպատակով իր հայ գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի հավաստմամբ, այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաև հուշագրի կնքում երկու նախարարությունների միջև:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Քուվեյթի Պետության աջակցությամբ տարեցների համար արժանավայել պայմանների ստեղծման՝ ծերանոցի նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնելը աստվածահաճո գործ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter