HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին:

Այնուհետև «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել Արթուր Մկրտչյանի՝ որպես գիտնականի, պետական-քաղաքական գործչի և Ղարաբաղյան շարժման առաջամարտիկի մասին քննարկում:

Արթուր Մկրտչյանի մասին հուշեր են ներկայացրել նրա ընկերները, գործընկերները, նրան ճանաչող մարդիկ և հարազատները:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter