HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրական եզրակացություն` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գազի և նավթի որոնողական աշխատանքներ իրականացնելու նախագծին

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտին: Համաձայն դրան` ընկերությունը ՀՀ տարածքի 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում կիրականացնի նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն: 1-ին և 3-րդ ենթաբլոկները ներառում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը` 8497 քմ տարածք: 

ԲՆ-ն եզրակացրել է, որ ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա:

Ավելին, օրենսդրության սահմանված կարգով իրականացվել են հանրային քննարկումներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետարաններում, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախագծի իրականացմանը:

Հիշեցնենք, որ ընկերությունը  2-րդ պայմանական բլոկում ևս նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել: Այս բլոկն էլ ընդգրկում է հանրապետության կենտրոնական հատվածը՝ Երևան քաղաքը, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքները մասնակի:

Մեկնաբանություններ (1)

Նելսոն
Հաջողություն երկրաբաններին ,,բնապահպանության նախարարությունում ոոչմեկն ել դրանից բան չեն հասկանում ։դա մի կոռումպացված իներտ մարմին է ՀՀ կառավարությունում ։դա հսկայական վնասներ է տալու Արարատյան դաշտի Արտեզյան ավազանին։Գեոֆիզիկայից հետո կհորատեն խորը հորատանցքներ ,որոնք հատելու էն արտեզյան ավազանի հատակի ջրամերժ շերտը և նեֆթեբիտումները փչացնելու են ջրի որակը ։ձկնաբուծության հերն ել կանիծվի ։Կամ Լոռիի հրաբխային կոմպլեքսային օվ է նավթ որոնում ։Մի խոսքով հերթական բլեֆների շարքից ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter