HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի քննչական վարչության պետն օգտակար հանածոներ կորոնի. նախարարությունը դրական եզրակացություն է տրվել

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի ընկերության` Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոներ ուսումնասիրելու նախագծին Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Արդարադատության փոխգնդապետին 90 տոկոս բաժնեմասով պատկանող «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է 2017-2020թթ. որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել նշված տարածքում: Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկների սահմաններում: Տեղակայված է Արևիս գյուղից շուրջ 3.5 կմ դեպի արևելք, Լեռնաշեն գյուղից 1.8 կմ դեպի արևմուտք:

«Ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա»,- եզրահանգել է ԲՆ փորձագետ Զ. Զուռնաչյանը:

Մեկնաբանություններ (1)

թոշակառու Շմավոն Պողոսյան
Հլա հաշվեք թե քանի բզմսմեն պաշտոնյա է տնգվել հանքերի գորձի վրա վրա: Այվազյան Վարթանից ըսկսած, վարչապետ Հովոն, մի քյավառացի պատգամավոր էլ կար, Արզաքյանցի նման էր անունը: Վերջերս թեղուտի մենձ հանքն էլ լռվեց պարտքի տակ ճկռած: Նշանավոր լիսկոն էր հանք հանում, մի հանքագործ կնիկն էլ կար, ում ինքը ծեծեց, սարքը թռցրել էր, նա էլ ետ էր ուզում, ոնց որ Սիլվա էր անունը: Վերջը, շատ են: Ինչ կա որ, թող էդ ջահել փոխգեներալն էլ բախտը փորցի: Մենակ ափսոս ա որ սարերը քանդում են ու անմեղ անասուններին արոտից քցում: Էտ Զուռնաչի կնիկն էլ իմացածդ անտեղակն է հանք ու մանքի գծով, ինքը դրանից զադ չի հասկանում, բայց թե ում բարեգամն է որ ընտեղ նստացրել են, որ թուղտ ստորագրի, տեղակ չեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter