HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանրի արտադրություն՝ ավտոտնակում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

ՍԱՊԾ, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու և  հետ կանչելու ուղղությամբ:

Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաև՝ մակնշում: Բացի այդ՝ արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Իրացման ցանցերի պատասխանատուներին և սպառողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց:

Վերահսկողության ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter