HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում' թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի և Կոտայքի արզերում, Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս և Սյունիքի մարզի Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter