HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին: Կոմիտեն տեղեկացնում է, որ հանդիպման հիմնական նպատակը Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ներկայացումն էր և հետագա համագործակցության քննարկումը:

«Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»,- նշել է Ա. Հարությունյանը և ավելացրեց, որ 3-ամյա այս ծրագիրը կողմերի միջև արդյունավետ աշխատանքի ցուցանիշ է:

Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ Բանկի համաֆինանսավորմամբ այս պահին երկու խոշոր ծրագիր է իրականացվում, մեկը մարզերում, մյուսը՝ Երևանում:

Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզերի 126 առավել կարիքավոր համայքներում ջրամատակարարման, ջրահեռացման  ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար, ՎԶԵԲ մասնակցությունը՝ 7 մլն դոլար:

Դ. Գվինդադզեն գոհունակություն է հայտնել ՋՏՊԿ հետ համագործակցության արդյունքներից և նշեց, որ սիրով և պատրաստակամությամբ է ստանձնել Բանկի երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը, քանի որ ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին: Նորանշանակ տնօրենը հույս է հայտնել, որ ընթացիկ ծրագրերով իրականացվող աշխատանքները շոշափելի օգուտ կբերեն Հայաստանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter