HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր  դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։

Ինչպես տեղեկացնում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի գրասենյակը, արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի մոտ երկու տասնյակ համայնքային կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ, անդրադարձել համահայկական խնդիրներին ու տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածությանը:

Ներկայացնելով Հայաստանի ապագայի իր տեսլականը, Արմեն Սարգսյանն  առաջնահերթ նպատակ է համարել կրթական ոլորտի զարգացումը ու արդիականացումը: Նա խոսել է նաեւ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին, կարեւորել առավել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter