Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Օրվա կադրը. մաքրելով փոշին



Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհին կարիքից դրդված վաճառքի է հանել իր անձնական գրադարանի գրքերը։ Դրանք շատ էժան են՝ 200-300 դրամ։

Մի օր շատ, մի օր` քիչ, մի օր՝ «թաղապետարանի» առեւտրի բաժնի աշխատակցին համոզելով, մի օր՝ խուսափելով նրանից, օրվա հացի փող է վաստակում։

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ յուրաքանչյուր գիրք արժանանում է հատուկ վերաբերմունքի։ Գրավաճառը դրանք մեկիկ-մեկիկ մաքրում է տարիների փոշուց։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Դավիթ00:24 - 20 փետրվարի, 2018
Ներեցեք, իսկ Աջափնյակ շրջանի ո՞ր հատվածում է տատիկը վաճառում: Եթե հնարավոր է, ինչ-որ երևացող օբյեկտ նշեք, որին նա մոտ է կանգնում, որ հնարավոր լինի գտնել նրան: Կանխավ շնորհակալություն:
2. Գագիկ Աղբալյան09:44 - 20 փետրվարի, 2018
Հարգելի Դավիթ, նա գրքերը վաճառում է Մանկավարժական համալսարանի հարակից տարածքում՝ Տիգրան Մեծի պողոտայում։ Պարզապես բնակվում է Աջափնյակում։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ