HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է նաև Պոլսի պատրիարքության հարցը

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի կարողանան Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտակար որոշումներ կայացնել ներկայացված հարցերի վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությանը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։ Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter