HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահը

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 

Նախատեսված են նաև նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter