HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածի պեռլիտի հանքը կշահագործվի

Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտի հանքավայրի շահագործման նախագծին Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: «Մանանա գրեյն»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Հիդդեն գոլդ» ՍՊԸ-ն է այն շահագործելու: Արագած պեռլիտի հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Արագածավան գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևելք: Մոտակա բնակավայրերն են Արեգ և Հակո գյուղերը:

Նախատեսվում է պեռլիտը արդյունահանել բաց եղանակով: Բացհանքի օտարման տարածքը կազմում է ավելի քան 66 հա: Տեղամասում մշակվելու է տարեկան 206 388 քմ արտադրողականությամբ պեռլիտի մարվող պաշար և 187 870 խմ արդյունահանվող պեռլիտի տարեկան պաշար: Ծառայման ժամկետն ընդունվել է 50 տարի: Լցակույտը զբաղեցնելու է շուրջ 4 հա տարածք՝ 7 մ միջին բարձրությամբ:

Համաձայն փորձաքննության փաստաթղթի՝ նախքան արդյունահանման աշխատանքները սկսելը՝ բացհանքի տարածքի հողաբուսական շերտը հանվելու և տեղափոխվելու է այդ նպատակով հատկացված վայր, որը կօգտագործվի հետագայում ռեկուլտիվացիոն աշխատանքներում: 

«Տվյալ տարածքին բնորոշ թիթեռնածաղկավորների ու հացազգի խոտախառնուրդի ցանքը կնպաստի ճիմի առաջացմանը և կբարձրացնի հողի հակաէրոզիոն հատկությունը»,- նշվում է փորձաքննության եզրակացության մեջ:

Ովքե՞ր են տիրանալու հայկական «մարգարտին».
պեռլիտի արդյունահանումը նոր թափ է ստանում


«Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ.: Ընկերության հիմնական բաժնետերը՝ 99%, Գուրգեն Նիկողոսյանն էր: Մնացյալ 1%-ը պատկանում էր ընկերության տնօրեն Կարեն Զոհրաբյանին: Սակայն 2017թ. փետրվարին որոշակի փոփոխություններ են եղել ընկերությունում, և Գուրգեն Նիկողոսյանը դարձել է միանձնյա բաժնետեր, Կարեն Զոհրաբյանը դուրս է եկել ընկերությունից: Տնօրենը Հովհաննես Մարգարյանն է:

«Մանանա գրեյն» ՍՊԸ-ն 1995թ.-ից Հայաստանում հայտնի է որպես հացահատիկի, հատիկային կուլտուրաների մեծածավալ ներկրող, ինչպես նաև ալյուր արտադրող, որը շուկայում ներկայացված է «Արմաշ» ապրանքանիշով: «Մանանա գրեյն»-ի խմբում արդեն աշխատում են «Եղվարդի համակցված կերերի գործարանը» և «Մանանա սթոուն» ընկերությունը, որը Արարատ լեռան ստորոտում զբաղվում է բնական քարի մշակմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter