HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում իրացումից հանվել են մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց մի շարք սննդատեսակներ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:

Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ):

Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան:

Եթե դուք բողոքներ ունեք սննդամթերքի որակի, անվտանգության վերաբերյալ կամ նկատել եք սննդամթերքի արտադրման, պահման պայմանների, մակնշման կամ այլ նորմերի խախտում, կարող եք գրել մեր՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ գրառում թողնել «Հետք»-ի՝ «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում:

Մեկնաբանություններ (1)

Հրանտ
Եթե դեռ ստուգման արձանագրությունը չկա, ինչպես եք հրապարակել այս տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter