HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կադաստրը միավորել է տարածքային ստորաբաժանումներն ու սպասարկման գրասենյակները՝ տնտեսելով 385 մլն դրամ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Սարգսյանը այսօր կայացած հանդիպմանը ներկայացրել է կոմիտեի՝ 2017 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները։

Կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ վեց մարզերի՝ Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի տարածքային մարզային ստորաբաժանումները միավորվել են Երևանի և Մարզերի Միավորված ստորաբաժանումներին: Բացի այդ, Էրեբունու, Նոր-Նորքի և Արարատյանի սպասարկման գրասենյակները միավորվել են այլ սպասարկման գրասենյակների, իսկ Վայք, Անի և Ախուրյան սպասարկման գրասենյակները լուծարվել են: Այդ միավորումների արդյունքում տնտեսվել է շուրջ 385 մլն դրամ:

Նախորդ տարի կոմիտեի մատուցած ծառայությունների դիմաց հավաքագրվել է շուրջ 3,7 մլրդ. դրամ: 2016-ի համեմատ՝ 395,5 մլն դրամով ավել։ Բացի այդ, պետական տուրքի գծով ավելի շատ գումար է հավաքագրվել։ 2017-ին պետբյուջե մուտքագրվել է շուրջ 842 մլն դրամ՝ 2016-ի համեմատ 11.9%-ով ավել։

Սարգսյանի հաղորդմամբ՝ 2017-ին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186.585 գործարք։ Մասնավորապես՝

2017-ին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում: Մասնավորապես, 2017 թվականին 2016 թվականի համեմատ բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով, իսկ մարզերում՝ 5 %-ով:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ 2017 թվականի կոմիտեի եկամուտները ծախսերից 378 միլիոն դրամով ավել է եղել, որը փոխանցվել է պետական բյուջե:

Մարտին Սարգսյանը 2018-ի համար կարևորել է դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կարճ տեսահոլովակների ցուցադրումը, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների կատարելագործումը, ինչպես նաև պետական նշանակության թեմատիկ քարտեզագրությունը, ուսումնական և զբոսաշրջային թեմատիկայով քարտեզների ստեղծումն ու հրատարակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter