HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կրթության նախարարը կոչ արեց խորհրդարանին պատասխանատվությամբ նայել Հայաստանից հեռացած գիտնականների թվերին

Խորհրդարանում հրավիրվել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ։ Ըստ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթի՝ գլխավոր փոփոխությունը, որն ապահովվելու է օրենքով, համալսարաններում ղեկավար կազմում սերնդափոխությունն ապահովելն է։

«Եթե համալսարանական ամբիոնների 30%-ը 65-ից բարձր է, և երիտասարդը, որը դառնում է 45 տարեկան, հասկանում է, որ որևէ շանս չունի լաբորիատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ դառնալու, նա ուղղակի իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ կներդնի, և հաճախ ներդնում են հանրապետությունից դուրս։ Թվական տվյալներ ձեզ չասեմ, կյանքից հեռացածների տվյալներն ունենք, Հայաստանից հեռացած 35-ից 55 տարեկանների տվյալներն ունենք, մտահոգիչ է դրա համար կոչ կանեմ և՛ մեծամասնությանը, և՛ ընդդիմությանը պատասխանատվությամբ նայել այս թվերին»,- ասաց նախարարը։ Մկրտչյանը շեշտեց, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն, ուստի գիտություն ունեցող Հայաստանը չի կարող պատասխանել հաջորդ սերունդներին, թե ինչու կորցրեց 70-80 տարիների ընթացքում կուտակված գիտական հզոր պոտենցիալը։

Նախարարի համոզմամբ՝ բարձրագույն կրթության օրենքը հնարավորություն կստեղծի սերունդների հաջորդականության համար։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ կխոսեն, թող իրենց ամբիոններում պատասխան տան, թե ինչու 20, 30 տարի լինելով ամբիոնի վարիչ` չեն դաստիարակել իրենց փոխարինող սերունդ, որ այսօր նման խնդրի առաջ ենք կանգնում»,- ասաց նա։

Լևոն Մկրտչյանը նաև ընդգծեց, որ նոր օրենքով նախատեսվում է բարձրագույն կրթության կառավարման համակարգի արմատական փոփոխություն։

«Մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետությունը դիտել իբրև մեկ գիտական տարածք և բացել հաստատությունների դռները ուսանողների և դասախոսների մոբիլության համար ուսանողը կամ դասախոսը պետք է կարողանա ազատ շրջագայել, իր կրեդիտը վաստակել ոչ միայն ուսումնական, այլև գիտական հաստատությունում ու բիզնեսում», - ասաց Մկրտչյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter