Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կոտայքի մարզպետարանը հետաքրքրվում է Կեչառիսի կառուցապատմամբ



Կոտայքի մարզպետարանի «Հետքի» աղբյուրը երեկ հայտնել էր, որ մարզպետարանը գրություն է առաքել Ծաղկաձորի քաղաքապետարան այն մասին, որ Կեչառիս վանական համալիրում շինարարություն կատարելն արտոնվում է, որին կից եղել է նաեւ Վեհափառի թույլտվությունը:

Այս տեղեկությունը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքեց` նշելով, որ օրերս Կոտայքի մարզպետարանը դիմել է կաթողիկոսին` հարցնելով, թե Վեհափառն ինչ դիրքորոշում ունի Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում շինարարության վերաբերյալ: Վեհափառը մարզպետարանի հարցմանը պատասխանել է. «Մենք չենք առարկում, բայց որոշիչ է մշակույթի նախարարության խորհրդի որոշումը»,- մեջբերեց մարզպետը:

Թե ինչու հենց այս օրերին մարզպետարանը որոշեց դիմել Վեհափառին, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Որպեսզի դուք անընդհատ չհարցնեք` ինչ եղավ, ինչու եղավ, հարցն էլ առկախ էր մնացել, որոշեցինք լուծում տալ: Հիմա էլ որոշել ենք դիմել մշակույթի նախարարությանը` իմանալու նաեւ նրանց պատասխանը»,- ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Անցած շաբաթ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի գիտամեթոդական խորհրդի նիստի ժամանակ քննարկման է դրվել Կեչառիսի կառուցապատման հարցը: Քննարկման արդյունքում շինարարության նախագիծն ուղարկվել է հետ` լրացման, «քանի որ լուսավորության եւ այլ դետալային խնդիրներ են եղել»:

Մարզպետ Շահգալդյանը նշեց, որ այս մասին ինքը տեղյակ չէ. «Մշակույթի նախարարությունը պետք է ցանկացած պատասխան մեզ ուղարկեր, քանի որ այդ փաստաթղթերը մենք ենք ուղարկել իրենց: Ես չգիտեմ, մենք սպասում ենք իրենց վերջնական պատասխանին: Երբ կստանանք, այդ պատասխանի լույսի ներքո էլ մեր գործողությունները կիրականացնենք»:

Հարցին, թե արդյո՞ք մարզպետարանը վերջին օրերին որեւէ կոնտակտ չի ունեցել մշակույթի նախարարության հետ, մարզպետը պատասխանեց. «Պարզ չէ՞, որ վերջնական պատասխան մշակույթի նախարարությունից չենք ստացել: Իսկ կոնտակտ ունեցել ենք, թե ոչ, կարծում եմ՝ դա կարեւոր չէ եւ հարցի հետ կապ չունի»:

Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանն էլ իր հերթին հայտնեց «Հետքին», որ Կեչառիսում որեւէ շինարարության թույլտվություն չկա, քանի դեռ չկա մշակույթի նախարարության թույլտվությունը. «Մարզպետարանը որեւէ կապ չունի, շինարարության թույլտվություն տալիս է քաղաքապետարանը, մենք այդպիսի թույլտվություն չենք տվել»,- նշեց քաղաքապետը:

Իսկ մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ավելացրեց. «Եթե մշակույթի նախարարությունը կպատասխանի, որ այդ կառույցը չի համապատասխանում ՀՀ գործող օրենքներին եւ ապամոնտաժման հարց կդնի, կարող եք չկասկածել, հաջորդ օրն իսկ հանձնարարություն կտանք համայնքի ղեկավարին` ապամոնտաժել այդ կառույցը: Ներկայումս այդ հարցն առկախ է, մենք որեւէ հիմք չունենք այն ապամոնտաժելու»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. Թլկատինցի08:32 - 30 դեկտեմբերի, 2011
"Կոտայքի մարզպետարանի «Հետքի» աղբյուրը երեկ հայտնել էր, որ մարզպետարանը գրություն է առաքել Ծաղկաձորի քաղաքապետարան այն մասին, որ Կեչառիս վանական..." Այսինքն - "Հետքի աղբյուրը Կոտայքի մարզպետարանում երեկ հայտնել է որ Կեչարիս վանական..." Հարգելի լրագրող, այստեղ "այն մասին" օգտագործելն ավելորդությունն է եւ ռուսաբանություն (о том что): Նույնպես ավելորդությունն է "այն բանից հետո երբ" եւ այլնի ոճաբանական հեղաթյուրումներ:
2. mahmouzian22:17 - 2 հունվարի, 2012
you can see and feel all involved in it nobody know .it is very simple ask the vehapar .the truth is they all have their hand in the pot.do they give a dam .no naturaly no
3. Aram07:44 - 14 հունվարի, 2012
Hargeli Tllkatintsi, Hayastani leratevakan aghburneroo, inchbes nayev Hayastani kaghakakan antsnavorootyoonneroo Hayerene hajakhakiyoren anhandoorjeli yev amotaliyen.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ