HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար 5 անձ է ձերբակալվել

Հայաստանի քննչական կոմիտեն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մասին հաղորդագրություն է տարածել: Այս դեպքով ձերբակալվել է 5 անձ, 2-ը՝ օտարերկրացի: Հիշեցնենք, որ առավոտյան նման հաղորդագրություն էր տարածել նաև ոստիկանությունը՝ հայտնելով, որ բերման են ենթարկվել 3 օտարերկրացիներ: Թե արդյոք այս երկու հաղորդագրությունները միևնույն դեպքի մասին են՝ հնարավոր չեղավ պարզել ոստիկանության և քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության բաժիններից:

Համաձայն քննչական կոմիտեի դեպարտամենտի հաղորդագրության՝ 2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ երկու քաղաքացիների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, իրացնողների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից, պարզվել թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսի ինքնությունը, ովքեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, մեխանիզմը:

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։ 5 անձ ձերբակալվել է, որոնցից 2-ը՝ ԻԻՀ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի:

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- հայտնում է քննչական կոմիտեն։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter