Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Բողոքի ակցիա`ընդդեմ «Սասնա ծռերի» գործով դատախազի



«Սասնա ծռերի» գործով դատական նիստին քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին ընդդեմ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ամբաստանյալներից ոմանց և դատախազ Պետրոս Պետրոսյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում Պետրոս Պետրոսյանը, հակադարձելով իրեն թուրք անվանած Պավել Մանուկյանին, ասել էր՝ «թուրքը դու ես»:

Երբ դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց, դահլիճում ներկա քաղաքացիները, պաստառներ պատրաստած, վերադարձան դատարան: Դրանց վրա Պետրոս Պետրոսյանին ուղղված գրություններ էին:

Նիստի մեկնարկին, որպես բողոքի նշան, քաղաքացիները «Թուրքը դու ես, Պետրո՛ս», «Սասնա ծռերը հերոսներ են», «Թուրքը դու ես, ծախված», «Կեղտոտ բերանդ հեռու Սասնա ծռերից» գրությամբ պաստառներն ուղղեցին դեպի մեղադրող Պետրոսյանի կողմ:

Ավելի վաղ գրել էինք, որ հիշյալ միջադեպի ժամանակ ամբաստանյալների կողմից հնչեցված ինչ-որ արտահայտություն հունից հանել էր դատախազին, և վերջինս տեղից բարձրանալով՝ բղավել էր` «հանգստացի՛ արա»:

Ավելի ուշ պարզվեց, որ միջադեպի ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանին հունից հանել էր ամբաստանյալներից մեկի կողմից հնչեցված հայհոյանքը:

Այսօրվա դատական նիստն ընդմիջումից հետո չշարունակվեց: Պարզվեց, որ ընդմիջման ընթացքում այս գործով հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը և Լիան Գասպարյանը վթարի են ենթարկվել: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան, պարզապես վթարի առնչությամբ որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով` պաշտպանները չեն կարողանում ներկայանալ դատարան: Դատական նիստը ևս մեկ ժամով ընդմիջվեց, ապա հետաձգվեց:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի19:02 - 21 փետրվարի, 2018
Ի՞ՆՉ ՎԹԱՐ․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ