HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը:

 Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են`

  • մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ

  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե

 • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter