HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին:

Ըստ արտգործնախարարության հաղորդագրության՝ եվրոպացի խորհրդարանականներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Նալբանդյանը հանագամալից ներկայացրեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այս կարևոր փաստաթութղը տարբեր բնագավառներում համագործակցության խոացման մեծ հնարավորություններ է ընձեռում:

Էդվարդ Նալբանդյանը կարևորելով ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումները, գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա մայիսին նմանատիպ հանդիպումնից ի վեր Հայասաստան-Եվրամիություն հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, որի գագաթնակետն էր Բրյուսելյան գագաթաժղովին համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Ելույթում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ Նախագահի 2008թ. նախաձեռնությունը և դրան հետևած զարգացումները։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ժանաչմանը՝ կարևորելով Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորշումը։

Հայաստանի արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էրր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հանգուցալուծման հեռանկարներին:

Նախարարի ելույթից հետո Եվրախոհրհդարանի պատգամավորները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդյանմանը՝ ընգծելով, որ Եվրասիական միության անդամ Հայաստանի քայլերը օրինակելի են դրական ներգրավվածության տեսանկյունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության, տարածաշրջանային հիմնախնդիների վերաբերյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter