HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

618 միլիոն դրամ՝ Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց՝ պետական բյուջեից 421 միլիոն դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին, իսկ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության և սփյուռքի նախարարություններին, մարզպետարաններին, «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ին՝ շուրջ 197 միլիոն դրամ: Մասնավորապես՝ «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ին նվիրաբերվեց 45 միլիոն դրամ: Գումարը հատկացվելու է Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար։

Նման որոշման նախագիծ էր ներկայացրել  կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։ 

Ֆինանսների նախարարությունը կառավարության աշխատակազմին առաջարկել է ներկայացնել Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվները և ծառայությունների ձեռքբերման գների հիմնավորումները։ Մասնավորապես՝ պետք է ներկայացվի կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության-100» միջազգային գիտաժողով» միջոցառման ծախսերի հաշվարկ-հիմնավորումները, կառավարության աշխատակազմի և պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ծախսերի նախահաշիվները։

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումը համարվում է 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումներից մեկը։ Մյուս երկու խոշոր միջոցառումներն են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն ու Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter