HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռուսական ծագման ընկերությունը շուրջ 285 միլիոն դրամի պարարտանյութ կմատակարարի

Կառավարությունն այսօրվա նիստին, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի առաջարկով, որոշեց մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար հողօգտագործողներին 285 միլիոն դրամ սուբսիդիա տրամադրել։ Պարարտանյութը հողօգտագործողներին տրամադրվում է հողի բերրիության բարձրացման նպատակով։

Ձեռք կբերվի 3000 տոննա պարարտանյութ՝ 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութ։ Պարարտանյութը կմատակարարի ռուսական ծագման «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ընկերությունը, որը, ըստ կառավարության, ընտրվել է մրցութային կարգով։ Ընկերությունը նախատեսված քանակության պարարտանյութը կներկրի երեք տարբեր չափաբաժիններով:

Հաշվի առնելով մատակարարվելիք պարարտանյութի ծավալը՝ մարզերի բաշխվածությունը և մատակարարման համար նախատեսված սեղմ ժամկետները, նախարարությունը պարարտանյութի մատակարարման և բաշխման գործընթացում ներգրավել է նաև «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին: Գործակալությանը` պարարտանյութը մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար որպես դրամաշնորհ կտրամադրվի 18.750.000 դրամ։

Ձեռքբերված պարարտանյութը համայնքների հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, Արցախի Հանրապետությանը շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:

Հիշեցնենք, որ կառավարությունը հոկտեմբերի 12-ին էլ որոշեց, որ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերին 3 104 տոննա ազոտական պարարտանյութ կմատակարարի «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերությունը, քանի որ  «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ընկերությունը խնդիրների պատճառով (Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոների հետ կապված) ազոտական պարարտանյութի մատակարարումն ուշացրել է։

Հավելենք, որ այսօրվա մեկ այլ որոշմամբ 746 միլիոն դրամ հատկացվեց գարնանացանի սերմացուներ ձեռք բերելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter