HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

746 միլիոն դրամ՝ գարնանացանի սերմացուներ ձեռք բերելու նպատակով

Կառավարությունը այսօրվա նիստին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի առաջարկով որոշեց «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշիվներից օգտագործել 746, 570,000 դրամ։

Դրանից ավելի քան 721 միլիոն դրամը կտրամադրվի մինչև 1977 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման նպատակով, իսկ մինչև 25 միլիոն դրամը կծախսվի բեռնաթափման, բարձման, գործուղման համար։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է, սակայն հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում բարձրացնել բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը և գյուղացիական տնտեսություններին մատակարարել սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ:

Սերմացուների ձեռբերման համար անցկացվել է մրցույթ։ Նախատեսված քանակության սերմացուների ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել են իրականացնել երեք կազմակերպություն՝ «Գյումրիի սելեկցիոն կայան», «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր», «Սեմենա Ստավորապոլիա» ընկերությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter