HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Օպերատորին իրավունք վերապահվեց բացահայտել «911» և «1-02» դիմած քաղաքացիների գտնվելու վայրը և անձնական տվյալները

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացավ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «911» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել։

Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախարարի խոսքով՝ փոփոխությամբ առաջարկվում է օպերատորին իրավունք վերապահել բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները՝ հաճախորդի տեղորոշում և անձնական տվյալներ։

«Ահազանգողի տեղորոշման վայրի ներդրումը հանդիսանում է կարևոր գործընթաց, որի շնորհիվ կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը», - ասաց նախարարը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ԱԻՆ-ի 911 ծառայությունն իր գործունեության տարիների ընթացքում սպասարկել է 6 մլն-ից ավելի ահազանգ: Չնայած ահազանգերի գերակշիռ մեծամասնությունը կրել է կենցաղային բնույթ, սակայն գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter